ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Խմբապետ Կոստան` Նիկոլի բոստան»

«Խմբապետ Կոստան` Նիկոլի բոստան»
01.03.2016 | 00:58

Չնայած այն հանգամանքին, որ իշխանական դաշտի մոդերատորը, կիրառելով հայտնի քաղտեխնոլոգիան, ձգեց դադարը, որ բոլորը «հավսար-զգաստ» կոնֆիգուրացիայով կենտրոնանան բացառապես իր քայլերի վրա, «կոնկուրենտ ֆիրմաներն» էլ չհասցնեն արագ կողմնորոշվել, «հարսանիքը» Մելիք-Ադամյանում տեղի ունեցավ, «գաթաները» պարեցրին-տարան ՀՅԴ նախարարություններ, ասել է` վերադասավորությունը իշխանության մեջ տեղի ունեցավ և ավարտվեց:
Հերթն ընդդիմությանն է: ՈՒ, որքան էլ պարադոքսալ է, մշտապես վատ պարող և կազմակերպվող ընդդիմության մեջ խմբավորման որոշակի միտումներ արդեն իսկ առկա են: Գոյավորվում է երկու ամպլիտուդ. ընդ որում, աշխարհաքաղաքական «կտրվածքի» վրա` դեպ Ռուսաստան և դեպ Արևմուտք: Գոնե այս պահին դեպ Ռուսաստան ընդդիմադիր դաշտը զբաղեցրել է Արթուր Բաղդասարյանով ամբողջացած «Հայկական վերածնունդը», հավերժական «պրոտեժեներով»` Պատրուշև-Բորդյուժա-Ռոգոզին, չնայած` ԵԺԿ անդամ ՕԵԿ-ը սիրում է խոսել նաև Սարկոզիից և առաջիկայում Մոսկվային զուգահեռ պատրաստվում է կառույց և համաժողով ունենալ նաև Փարիզում` արևմտյան ուժային կենտրոնների հետ մանևրելու համար: Սա էլ դեպի իրեն է քաշել մնացած քաղաքական «պետուշոկներին»` Օսկանյան, Արա Աբրահամյան, «Ալյանս» և ընդհանրապես «որբ» մնացած մյուսներ:
Մյուս բևեռը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» է: Շատերը հիմա կարող են տարակուսել` չէ,-չէ մի: Բայց հաշվենք. նախ` Նիկոլն ունի եզակի շանս` մեկտեղելու ԼՏՊ-ի և Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի տարրերը` «բավարարում չստացած» բողոքավոր մասսայի համակրանքն ամբողջովին դեպ իրեն քաշելու: Նա ունի ԼՏՊ-ի «օրերի» խարիզման, և ենթագիտակցական այդ վերհուշը, ձայնային տեմբրը հուզականության նոր արթնացում կարող է պարգևել մի «տաք» խոսքի կարոտ ժողովրդին։ Նիկոլի «բարբառումները» Սաշիկ Սարգսյանի, Ալեքսանյան Սամվելի և «մնացյալի» մասին տևտոնիկ ներուժի կարող են վերածվել և արդեն իսկ նման ուժ ունեն, ու Նիկոլը խիստ կետային թիրախավորումով կարող է առաջ գնալ:
Հաջորդիվ. չնայած «տևտոնիկ» այդ հռետորաբանությանը, Նիկոլը 360 աստիճանով փոխել է իր «մաներան». նա այլևս չի «ճվճվում», սուր է ու կրեատիվ, բայց ոչ «անտանելի», միտինգայնությունն ու «անկառավարելիությունը» թողել է մի կողմ` խոհուն քաղաքագետի պահվածքով ներկայանում և բանավիճում է նաև, ինչն արդեն ոչ թե ժողովրդի ու բողոքավոր մասսայի համար է, այլ քաղաքագիտական հանրության, այդ թվում` ուժային տարբեր կենտրոնների, որոնք ինչ-որ «իքս» պահից կարող են նրա վրա դնել «ստավկաները», ինչպես եղավ ոչ վաղ անցյալում` Րաֆֆու և մնացյալ ընդդիմադիր լիդերների դեպքում:
Ընդ որում, ակնհայտ է նաև, որ Նիկոլը փորձում է չկրկնել նրանց սխալները, ինչի մասին դեռ վաղ է խոսելը, քանզի կյանքը ցույց կտա` Նիկոլը որ ուղին կմերժի, որը կհաստատի` գնալ տուն թեյ խմելո՞ւ, գնալ Եղեռնի հուշարձան աղոթելո՞ւ, գնալ տուն քնելու և ժողովրդին մարտի մեկի «հույսին» թողնելո՞ւ, թե՞ բոլորովին նոր` իր տեսակին հարիր կրեատիվ լուծում կգտնի:
Այս և մի քանի այլ ¥որոնց կանդրադառնանք առաջիկայում¤ հաշվարկներն են, որ Նիկոլին թույլ տվեցին գնալ անչափ մեծ շռայլության. ի տարբերություն բոլորի` իշխանության և մնացյալ ընդդիմության, հայտարարեց, որ գնալու են ընտրությունների միայնակ:
Այս մեծ խաղում սա նրա և՛ թուլությունը, և՛ ուժեղությունն է միաժամանակ. որովհետև, երբ ինքն ուժեղանա, իրեն կմիանան մնացյալք, իսկ այսպես Վարդան Օսկանյանը, Զարուհի Փոստանջյանը ավելի շատ «խոսում-ձգվում» են դեպ Արթուր Բաղդասարյան: Արևմտյան բլոկի հայաստանյան «տղերքն» էլ որևէ կերպ, որևէ փուլում անհնար են համարում Նիկոլին միանալու հնարավորությունը:
Ընդ որում, չմոռանանք նաև, որ ընդդիմադիր այս մեծ խաղում «գերագույն» շահառու է նաև իշխանությունը:
Այնպես որ, դեռ «մութ» խաղ է ընթանում։ Տեսնենք` ով ում կշրջանցի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ